Կոլորադոյում անհայտ անձը կրակ է բացել խանութի հարևանությամբ գտնվող կայանատեղիում

02:51 • 23.03.21

ԱՄՆ Կոլորադո նահանգում գտնվող Բոուլդեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մթերային խանութի հարևանությամբ գտնվող կայանատեղիում: Այս մասին Gazeta.ru-ի փոխանցմամբ հայտնում է ABC News-ը:

Իրավապահ մարմինների աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ մի մարդ կրակ է բացել սուպերմարկետի մոտակայքում գտնվող կայանատեղիում:

Ինչպես նշվում է, անհայտ անձը սկսել է կրակել դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Twitter-ում Բոուլդերի ոստիկանությունը խնդրել է տեղի բնակիչներին խուսափել այն շրջանից, որտեղ գրանցվել է միջադեպը:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: