Բելառուսի ոստիկանությունը ապատեղեկատվություն է որակել հազարավոր աշխատակիցների ազատման մասին լուրերը

04:45 • 23.03.21

Բելառուսում հազարավոր ոստիկանների աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են: Երկուշաբթի այս մասին ասել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան, գրում է Интерфакс-ը:

«Իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է Չեմոդանովան:

Ըստ մամուլի խոսնակի, 2019-ի համեմատ 2020-ին կրճատված աշխատողների թիվը նվազել է ավելի քան 400 մարդով:

Նշվում է, որ տեղեկությունները, թե Բելառուսում նախագահական ընտրությունների ընթացքում և դրանց ավարտից հետո ավելի քան հազար աշխատակիցներ հեռացել են ներքին գործերի մարմիններից, տարածել է բելառուսական ընդդիմությունը: