Մինչև 2025 թվականը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի թիվը կկրճատվի գրեթե 10 հազարով

06:21 • 23.03.21

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի թիվը մինչև 2025 թվականը 82 հազարից կկրճատվի՝ հասնելով 72.5 հազարի: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երկուշաբթի հայտարարել է Թագավորության Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ ներկայացնելով երկրի զինված ուժերի զգալի վերազինմամբ լայնածավալ արդիականացման ծրագիր:

«Ես որոշում կայացրի մինչև 2025 թվականը ամբողջական պատրաստվածություն անցած 76,5 հազար մարդուց կրճատել բանակի քանակը մինչև 72.5 հազար մարդու: Գործնականում վերջին տասնամյակի կեսերից բանակի իրական քանակը չի հասել պաշտոնապես սահմանված մակարդակին՝ 82 հազար մարդու: Այս փոփոխությունները չեն հանգեցնի կրճատումների»,- ասել էՈւոլեսը` հավելելով, որ ավելի փոքր ռազմական ուժերը «ավելի լավ ինտեգրված կլինեն և ավելի արդյունավետ»:

Բրիտանական զինված ուժերի թիվը վերջին անգամ նվազել է 2011-ին, երբ կրճատվել էր ավելի քան 11 հազար մարդ, այդ թվում ՝ 5 հազար զինծառայող:

Միևնույն ժամանակ, Ուոլեսը շեշտել է, որ մոտ ժամանակներս բրիտանական զինված ուժերի ներգրավումը «կդադարի ծայրահեղ միջոց լինելուց»: Բրիտանական զորքերը ավելի հաճախ կօգտագործվեն երկրի ուժը ցուցադրելու համար և կակտիվանան ամբողջ աշխարհում մարտական գործողություններում ՝ անընդհատ բարելավելով ինչպես իրենց պատրաստվածության մակարդակը, այնպես էլ ավանդական և նոր գործընկերների հետ փոխհարաբերությունների որակը: Այդ նպատակների համար կստեղծվի ռեյնջերների գունդ, որը կանցկացնի հակապարտիզանական գործողություններ Աֆրիկայում և, անհրաժեշտության դեպքում, կկարողանա ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին: