Աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական պատվաստանյութերով
Չինական դեղագործական ընկերությունները հակակորոնավիրուսային պատվաստանյութերով են ապահովել ավելի քան 100 միլիոն մարդու ամբողջ աշխարհում: Այս մասին տեղեկացրել է ՉԺՀ Պետխորհրդի համաճարակային արձագանքման միջգերատեսչական խումբը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Չինաստանը մշակել է 5 դեղամիջոց մեկ, երկու կամ երեք փուլերով COVID-19-ի դեմ պատվաստումների համար:
«Մեր երկրում և արտերկրում ավելի քան 100 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութերով: Միևնույն ժամանակ, համապատասխան դեղամիջոցների արտադրության մասշտաբը շարունակում է աճել»,-նշել են ՉԺՀ Պետխորհրդի խմբում:
Խմբի տվյալներով` չինական պատվաստանյութերը «գործնականում ապացուցել են իրենց արդյունավետությունն ու անվտանգությունը»: Պատվաստումների ընթացքում ամրապնդվում է երկրի բնակչության իմունիտետը, ձևավորվում է «պատ, որը կանխում է վիրուսի ներթափանցումը»:










