Ֆրանսիական ռազմածովային ուժերը առգրավել են 6 տոննա կոկաին

11:16 • 23.03.21

Գվինեական ծոցում գտնվող ֆրանսիական ռազմածովային ուժերն առգրավել են վեց տոննա կոկաին, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է life.ru-ն՝ հղում տալով նավատորմի հրամանատարությանը:

Ֆրանսիայի և Նիդեռլանդների հետախուզությունները տվյալներ են ստացել թմրանյութերի տեղափոխման վերաբերյալ: Գործողության ընթացքում ֆրանսիական ռազմածովային ուժերի Dixmude դեսանտային նավը կասեցրել է Սենտ Քիթս և Նևիս դաշնության դրոշով Nijlan բեռնանավի ընթացքը:

Բեռնատար նավը թմրանյութի խմբաքանակը ստացել էր Հարավային Ամերիկայում։