«Զատկի «լոքդաուն»». Մերկելը հայտարարել է Գերմանիայում կարանտինային ռեժիմը մինչև ապրիլի 18-ը երկարաձգելու մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և դաշնային նահանգների իշխանությունները պայմանավորվել են երկրում կարանտինային ռեժիմը երկարացնել մինչև ապրիլի 18-ը:
Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է բանակցություններից հետո, որոնք ավարտվել են երեքշաբթի՝ մարտի 23-ի գիշերը, գրում է iz.ru-ն:
Մերկելի խոսքով՝ ապրիլի 1-ից 5-ը, երբ կաթոլիկներն ու բողոքականները նշում են Սուրբ Զատիկը, «գործելու է շփումների կրճատման սկզբունքը»:
Այսպիսով, հանգստյան օրերի սահմանափակումները կգործեն Գերմանիայում ոչ միայն Ավագ Ուրբաթ, Զատկի կիրակի և Զատկի երկուշաբթի օրերին, այլ նաև երկու լրացուցիչ օր՝ ապրիլի 1-ին և 3-ին:
Բավարիայի վարչապետ Մարկուս Սեդերը, որը նույնպես ներկա էր ասուլիսին, սահմանափակումներն անվանել է «Զատկի «լոքդաուն»»:
Միևնույն ժամանակ, ավելի վաղ՝ մարտի 8-ին, Գերմանիայի մի քանի շրջանների իշխանությունները սկսել են մեղմացնել սահմանափակող միջոցները: Ըստ այդմ, թանգարաններն ու խանութները վերսկսել են իրենց աշխատանքը:
Ըստ Worldometer-ի տվյալների, մարտի 22-ի դրությամբ, Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2,67 միլիոն դեպք, որի հետևանքով մահացել է 75 418 մարդ:










