Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակին ու ԱԺ արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր

17:04 • 23.03.21

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերն, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով: