«Հրաշքով եմ փրկվել»․ TikTok-ի օգտատերը լուսանկարվել է աշխարհի ամենավտանգավոր կենդանիներից մեկի հետ, որը մի քանի րոպեի ընթացքում կարող է 20-ից ավելի մարդու սպանել (լուսանկարներ)
TikTok-ի օգտատերը սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա փոքրիկ ութոտնուկ է պահում իր ափի մեջ՝ հայտնելով, որ արարածին իր ձեռքում պահելուց միայն ժամեր անց է տեղեկացել, որ այն աշխարհի ամենավտանգավոր կենդանիներից մեկն է, գրում է Mirror-ը։
«Բալի էի գնացել ու առանց իմանալու ձեռքումս պահել էի աշխարհի ամենավտանգավոր կենդանիներից մեկին» տեսանյութը վերնագրել է աղջիկը, որը, բարեբախտաբար, չի տուժել։
«Երկնագույն օղակներով ութոտնուկը (The blue-ringed octopus), չնայած իր փոքր չափերին, իր մեջ բավականաչափ թույն է պարունակում 26 չափահաս մարդու մի քանի րոպեի ընթացքում սպանելու համար։ Խայթելիս ցավ չի զգացվում և շատ զոհեր չեն գիտակցում, որ թունավորվել են, մինչև որ շնչառության կանգ է արձանագրվում: Այս կենդանու խայթոցի դեմ հակաթույն չկա»,- գրել է օգտատերը՝ նշելով, որ հրաշքով է փրկվել։
Տեսահոլովակը մեծ տարածում է գտել սոցցանցում․ այն դիտել է ավելի քան 2,6 մլն մարդ։












