Իսպանիայում AstraZeneca դեղանյութով կպատվաստվեն նաև 65 տարեկան անձինք. RT
Իսպանիայում հակակորոնավիրուսային AstraZeneca դեղանյութով կպատվաստվեն նաև 65 տարեկան անձինք: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ Իսպանիայի իշխանությունները որոշում են կայացրել AstraZeneca-ի կողմից մշակված հակակորոնավիրուսային դեղանյութով պատվաստման շեմը բարձրացնել մինչև 65 տարի:
«Միջտարածքային խորհուրդը հաստատեց, որ մենք չորեքշաբթի օրը վերսկսում ենք պատվաստումները AstraZeneca-ի օգնությամբ, և տարիքային սահմանը հասցվել է 65 տարի»,- ասել է Թագավորության առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը:
Նախկինում Իսպանիայի իշխանությունները թույլ էին տալիս AstraZeneca-ով պատվաստել 18-ից 55 տարեկան անձանց:










