Բրիտանացի ուսուցիչն աշխատանքից հեռացվել է աշակերտներին «մարմնավաճառների» և «Քարդաշյանների կլոնների» հետ համեմատելու համար

20:54 • 23.03.21

Բրիտանացի ուսուցչին երկու տարով հեռացրել են աշխատանքից աշակերտներին ծաղրելու պատճառով, որոնց մեղադրել էր «արևելաեվրոպական մարմնավաճառների և Քարդաշյանների կլոնների պես հագնվելու» համար:

Ինչպես հայտնում է BBC News-ը, 43-ամյա Ալեքսանդր Փրայսին մեղավոր են ճանաչել մասնագիտական ոճ պատշաճ վարվեցողության մեջ Ուելսի միջնակարգ դպրոցի ամենամյա ավարտական երեկոյի մասին իր անանուն բլոգի պատճառով:

Ուսուցչի դեմ ոչ պատշաճ վարվելակարգի համար դատական հայց էին ներկայացրել ծնողները, աշակերտներն ու դպրոցի անձնակազմը:

Ուսուցիչը, այնուամենայնիվ, հերքում է, որ իր վարած բլոգը անթույլատրելի մասնագիտական բովանդակություն է պարունակում:

Դիզայնի և տոխնոլոգիայի նախկին ուսուցիչը նշել է, որ ասեկոսեների բլոգ էր վարում դպրոցում աշխատելիս և փորձել է այն «գունավոր ու ժամանցային» դարձնել: Սակայն դատարանը նրա հրապարակումները համարել է «ոչ պատշաճ, վիրավորական և ստորացուցիչ»:

Իր բլոգում տղամարդը գրել էր, որ աղջիկները հագնվում են «Արևելան Եվրոպայի մարմնավաճառների» և «Քարդաշյանների կլոնների» պես: