Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

14:14 • 24.03.21

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին տեղափոխել են հիվանդանոց։

Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում տալով իտալական ANSA լրատվական գործակալության թվիթերյան հրապարակմանը։

Նախկին վարչապետի փաստաբան Ֆեդերիկո Չեկոնին ասել է, որ Բեռլուսկոնին հիվանդանոց է տեղափոխվել մարտի 22-ի առավոտյան: Քաղաքական գործչի առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

2021 թվականի հունվարին սրտի հետ կապված խնդիրների պատճառով Բեռլուսկոնին շտապ տեղափոխվել էր հիվանդանոց Մոնակոյում: 84-ամյա քաղաքական գործչի մոտ ախտորոշվել էր սրտի առիթմիա, իսկ ավելի վաղ՝ 2020 թվականի սեպտեմբերին նախկին վարչապետի մոտ հայտնաբերվել էր վաղ փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ: