Բրիսթոլում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև. ձերբակալվել է 14 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

11:57 • 24.03.21

Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքում ոստիկանությանը տրվելիք նոր լիազորությունների դեմ բողոքող ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ձերբակալվել է 14 անձ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Քաղաքացիների ձերբակալման պատճառների թվում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների խախտումն ու մայրուղին փակելը։

Ոստիկանության գլխավոր տեսուչ Քլեր Արմեսն ասել է, որ ոստիկանները ցուցարարներին խնդրել են ցրվել, սակայն ցուցարարները վրաններ և աուդիո համակարգեր են տեղադրել, ինչը նշանակել է, որ գիշերն այնտեղ են մնալու։

Սա Kill the Bill շարժման վերջին գործողությունն էր, որը ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել հավելյալ ուժեր բերել տարածք։ Kill the Bill շարժման անդամները բողոքում են նոր օրինագծի դեմ, որը լայն լիազորություններ է տալիս ոստիկաններին: Նոր օրինագծով առաջարկվում է ոստիկանությանը տալ լրացուցիչ լիազորություններ, որոնք նրանց հնարավորություն կտան որոշելու բողոքի ակցիայի մեկնարկի և ավարտի ժամանակը, սահմանափակել արտադրվող աղմուկի մակարդակը և կիրառել այդ կանոնները, այդ թվում նաև միայնակ պիկետների պարագայում, եթե, օրինակ, պիկետ անցկացնող մարդն օգտագործում է մեգաֆոն: Կանոններին չհետևելը կհանգեցնի 2500 ֆունտ ստեռլինգի (մոտավորապես 3500 դոլար) տուգանքի:

Ավելի վաղ՝ կիրակի օրը, Բրիսթոլում հերթական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության 21 ծառայող էր վիրավորվել, որից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Police and protesters at College Green in Bristol where police said around 150 protesters gathered earlier in the eveningAs of 11pm, there was a sit in protest by some 30 protesters who crouched down in front of a line of officers and refused to movePolice arrest a protester at College Green in Bristol after around 130 gathered to protest over the Police, Crime, Sentencing and Courts BillThere was a sit in protest by some 30 protesters who crouched down in front of a line of officers and refused to moveProtesters sat on the floor whilst raising their arms during the protest this evening in BristolProtesters sat on the floor in front of a line of riot police officers and police on horseback this eveningOfficers stand in their riot gear at College Green in Bristol after around 130 protesters gathered in the eveningON SUNDAY NIGHT: Dressed in a hoodie with cargo pants and boots and a roll-up dangling from his mouth, son of a civil servant Richard Cooper posed for this photo outside Bristol's Bridewell police station during the riot on Sunday night while the mayhem reigned around himON SUNDAY NIGHT: Some of the protesters proudly posed above a burning police car in the city centre in the riotON SUNDAY NIGHT: Rioters set police vehicles on fire as protesters clashed with officers in the shocking scenes on Sunday night