Ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը

18:01 • 24.03.21

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 24-ին ժամը 16:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան, Կորյուն, Աբովյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: