Մյանմարում ազատ են արձակել բողոքի ակցիաներին մասնակցած ավելի քան 600 ձերբակալվածի

14:05 • 24.03.21

Մյանմարի զինվորական իշխանություններն ազատ են արձակել 628 մարդու, որոնց ձերբակալել Էին զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցելու համար, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում տալով Associated Press (AP) լրատվական գործակալությանը:

Գործակալությունը հայտում Է ականատեսների խոսքն այն մասին, որ Յանգոնի բանտից ավտոբուսները դուրս են բերում ձերբակալվածներին, որոնց մեծ մասը կազմում են բողոքի ակցիաների երիտասարդ մասնակիցները: Մյանմարի զինվորականները փետրվարի 1-ից հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու և երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով:

Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Հանրապետության բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս բողոքի ակցիաների, որոնք խստորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից: Քաղաքական բանտարկյալների օգնության ասոցիացիայի տվյալներով՝ Մյանմարում բողոքի ակցիաների մասնակիցների և ոստիկանության ու զինվորականների միջև ընդհարումների հետևանքով զոհվածների թիվը փետրվարի 1-ից ի վեր հասել Է 250-ի:

Կալանավորվել և ազատազրկման Է դատապարտվել 2 665 քաղաքացի, ևս 2 290-ը ձերբակալված Է կամ գտնվում Է կալանավորման սպառնալիքի տակ: ՄԱԿ-ը հայտնել Է Մյանմարում բողոքավորների թվում 211 զոհի մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել Է Մյանմարում դաժան բռնությունը զինվորականների կողմից: