Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Թուրքիայի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին հանդիպումը  

13:42 • 24.03.21

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն չորեքշաբթի Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո առաջին անգամ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների գլխավոր դիվանագետների միջև: Նրանց հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Չավուշօղլուն և Բլինկենը փետրվարի 15-ին հեռախոսազրույց էին անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային գործընթացները՝ շեշտադրում անելով Սիրիայի և Արևելյան միջերկրածովյան շրջանի, ահաբեկչության դեմ պայքարի և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգի շուրջ առկա տարաձայնությունների վրա: