Փոփոխություններ՝ Վիվա-ՄՏՍ-ի «Classic Flexy» հետվճարային սակագնային պլանով ծառայությունների տրամադրման պայմաններում

12:40 • 24.03.21

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ծառայությունների որակի բարձրացման նպատակով իրականացված՝ համակարգերի վերազինման և արդիականացման արդյունքում 2021թ. մարտի 29-ից «Classic Flexy» սակագնային պլանով նախատեսված՝ խմբի ներսում զանգերի և SMS հաղորդագրությունների համար գործող սակագները այլևս տեխնիկապես հնարավոր չի լինելու կիրառել: Նշված ամսաթվից կկիրառվեն խմբից դուրս գործող սակագները:

«Classic Flexy» հետվճարային սակագնային պլանի տրամադրման մյուս պայմանները մնում են անփոփոխ: