Երևանում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21144-ն ու Nissan March-ը, վերջինիս վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն էլ ժամկետանց է եղել. shamshyan.com
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում ճակատ-ճակատի բախվել են 34-ամյա Համլետ Պապիկյանի վարած ВАЗ 21144 մակնիշի և 22-ամյա Գևորգ Սարգսյանի վարած Nissan March մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan March–ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն էլ ժամկետանց է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:













