Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել. RT

04:36 • 24.03.21

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 12 130 019-ի, հաղորդում է RT-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 298 676 մարդ:

Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 82 493 նոր դեպք է գրանցվել:

Բրազիլիայում վերջին մեկ օրում ռեկորդային թվով՝ 3251 դեպք է արձանագրվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: