Չինաստանում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
03:40 • 24.03.21
Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոչեն քաղաքից 252 կմ դեպի հարավ-արևելք, որտեղ շուրջ 360 հազար մարդ է բնակվում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Placeholder










