Էրդողանը վերընտրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 24-ին վերընտրվել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է TRT հեռուստաալիքը` հղում տալով Անկարայում տեղի ունեցած կուսակցության 7-րդ համագումարում կայացած քվեարկության արդյունքներին:
Բոլոր 1428 պատվիրակները միաձայն քվեարկել են նրա թեկնածության օգտին: Միևնույն ժամանակ, Էրդողանն այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր:










