Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններում առաջատարն իշխող «Լիկուդն» է. Նեթանյահուն շնորհակալություն է հայնտել իր ղեկավարած ուժին կրկին վստահելու համար

06:41 • 24.03.21

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին մարտի 23-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում իր քաղաքական թիմին վստահության քվե տալու համար, հաղորդում է ТАСС-ը:

«Իսրայելի քաղաքացիներ, շնորհակալ եմ: Դուք իմ ղեկավարած «Լիկուդ»-ին և աջերին հսկայական հաղթանակ եք շնորհել: Մեր կուսակցությունը մյուս կուսակցությունների համեմատ մեծ տարբերությամբ առաջատարն է»,- գրել է Նեթանյահուն:

Իսրայելում մարտի 23-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 67.2%-ը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին:

Այս ցուցանիշը 3.8%-ով ավելի է նախորդ՝ 2020 թ-ին անցկացված ընտրությունների համեմատ:

«Exit poll»-ի տվյալների համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է ընտրություններում և կարող է Քնեսսեթի 120 տեղից 31-ին հավակնել: 

Վերջին երկու տարում սա Իսրայելում անցկացված խորհրդարանական 4-րդ ընտրությունն է: