ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածից հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխանել է

10:12 • 24.03.21

Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման դիրքերին:

«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները և մարտական ինքնաթիռները հարված են հասցրել հրթիռային գործարանի և ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքերի ուղղությամբ»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իսրայելի ռամզաօդային ուժերի հայտարարության մեջ:

Իսրայելական ռազմական գերատեսչությունից հավելել են, որ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատվություն է կրելու իսրայելական քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական գործունեության համար»:

Երեքշաբթի երեկոյան Գազայի հատվածից հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ, որն ընկել է Բեեր Շևա քաղաքի մոտակայքում՝ բաց տարածությունում: Նշվում է, որ նախօրեին Իսրայելում կայացած Քնեսեթի ընտրությունների ժամանակ վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել էր այդ քաղաք: