Հս. Կորեան կիրակի երկու թևավոր հրթիռ է արձակել. Yonhap

09:29 • 24.03.21

Հարավային Կորեայի Հանրապետության միացյալ շտաբների ղեկավարները հաստատել են, որ Հյուսիսային Կորեան կիրակի երկու թևավոր հրթիռ է արձակել, գրում է Yonhap-ը:

Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր անցյալ տարվա ապրիլի 14-ից ի վեր Հյուսիսային Կորեայի հրթիռների առաջին արձակման մասին: Զրուցակիցների խոսքով՝ գործարկումներն իրականացվել են ԿԺԴՀ-ի արևմտյան ափից:

Հարավային Կորեայի զինված ուժերը բացատրել են, որ հրթիռներն ուղղված են եղել դեպի Դեղին ծով:

Գործակալության աղբյուրները հետագայում պարզաբանել են, որ այդ արձակումները չեն խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, քանի որ հրթիռները բալիստիկ չեն: