ԱԺ–ն քննարկում էր Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ անելու և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում անելու մասին հարցերը (տեսանյութ)
ՀՀ ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները:
Այսօր քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այդ թվում՝ ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ընդդիմության որոշման նախագիծը:
Խորհրդարանը կքննարկի Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:
Այնուհետև ԱԺ-ն կքննարկի ԼՀԿ-ի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրինագծեր:










