«Mercedes-Benz»-ը մինչև ապրիլի սկիզբ կորոնավիրուսային իրավիճակի վատացման պատճառով Բրազիլիայում դադարեցնում է ավտոմեքենաների արտադրությունը
Գերմանական «Mercedes-Benz» ավտոկոնցեռնը դադարեցնում է ավտոմեքենաների արտադրությունը Բրազիլիայում կորոնավիրուսային իրավիճակի վատացման պատճառով, հաղորդում է ТАСС-ը:
«Մեր մտադրությունն այն է, որ սահմանափակենք մարդկանց տեղաշարժը երկրի համար այսպիսի ծայրահեղ պահին, կանխել պահեստամասերի մատակարարման խնդիրների առաջացումը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Հստակեցվել է, որ աշխատանքները դադարեցվում են մարտի 26-ից մինչև ապրիլի 5-ը:
Մինչ այդ անձնակազմն աշխատելու է հեռավար ռեժիմում:










