Լոնդոնն ամբողջապես աջակցում է ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանից եկող սպառնալիքները զսպելուն ուղղված քայլերը. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Մեծ Բրիտանիան ամբողջապես աջակցում է Ռուսաստանից եկող սպառնալիքները զսպելուն ուղղված ՆԱՏՕ-ի քայլերը, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:
«Պաշտպանության ու դիվանագիտության դաշտում լինելով մեծ տերություն՝ Մեծ Բրիտանիան ամբողջապես աջակցում է ՆԱՏՕ-ին՝ որպես Ռուսաստանից եկող սպառնալիքները զսպող հուսալի գործոն, ինչպես նաև՝ որպես հզոր, միասնական քաղաքական հիմք՝ ընդդեմ Մոսկվային ապակայունացնող գործողությունների»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:
Ռաբբն աշխատանքային այցով այս օրերին Բրյուսելում է գտնվում, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հետ:










