200 000 տոննա քաշով հսկայական նավի պատճառով Սուեզի ջրանցքում խցանում է առաջացել (լուսանկարներ)

12:08 • 24.03.21

Պանամայի դրոշի ներքո նավարկող, 200 հազար տոննա փոխադրական ծավալով Ever Given բեռնարկղային նավն ամբողջովին արգելափակել է երթևեկությունը Սուեզի ջրանցքի հարավում, հայտնում է բրիտանական City A.M. հրատարակությունը:

Ըստ սոցիալական ցանցերում լուսանկարների, նավը կանգ է առել ջրանցքի երկայնքով՝ արգելափակելով մնացած նավերի տեղաշարժը երկու ուղղությունով: Նավը շրջելու փորձերը դեռևս որևէ արդյունք չեն տվել: Քարշանները  մի քանի ժամ շարունակ փորձում են այն տեղաշարժել:

Նավերի դիրքորոշման միջազգային համակարգի (AIS) համաձայն՝ Սուեզի ջրանցքից հարավ գտնվող Կարմիր ծովում մեծ թվով նավեր են կուտակվել՝ սպասելով անցման: 

Նշենք՝ Ever Given-ը Չինաստանից ուղևորվում է Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգիստ:

Suez Canal blocked by massive cargo ship - CNA