Ուկրաինայում զինվորական կինը «AstraZeneca» ընկերության «Covishield» պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 3 օր հետո մահացել է
Ուկրաինայում զինվորական կինն անգլո-շվեդական «AstraZeneca» ընկերության արտադրած «Covishield» պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 3 օր անց մահացել է, հաղորդում է ТАСС-ը:
Պատվաստումից հետո սա Ուկրաինայում գրանցված մահվան առաջին դեպքն է:
Ուկրանիայի ԶՈւ Բժշկական ուժերի հրամանատարությունից հայտնել են, որ մահվան դեպքի առնչությամբ դատաբժշկական փորձաքննություն է անցկացվելու:
Հաղորդվել է, մահացած կինը ծանր հիվանդությամբ չի տառապել, միայն արյան ճնշում է ունեցել:
Ուկրաինայում պատվաստումները մեկնարկել են փետրվարի 24-ից՝ Հնդկաստանից «Covishield» պատվաստանյութի 500 000 չափաբաժին ներկրելուց հետո:










