«Կորած եկեղեցու առեղծվածը». BBC-ի թղթակիցը փորձել է պարզել՝ Արցախյան պատերազմից հետո ուր է անհետացել Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին (տեսանյութ)
BBC-ի թղթակից Ջոնահ Ֆիշերն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածք և փորձել պարզել՝ ինչպես և ուր է անհետացել Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Ֆիշերը նախևառաջ եկեղեցին գտնելու համար օգտվում է հեռախոսային տեղորոշման համակարգից: Այնուամենայնիվ, հասնելով տեղանք, նա նկատում է միայն այն 2 ծառը, որոնք, ըստ լուսանկարի, գտնվում էին եկեղեցուց ոչ հեռու: Ինչ վերաբերում է բուն կառույցին, ապա դրա հետքն անգամ չկա:
Թղթակցի հարցադրմանն առ այն, թե ուր է անհետացել հայկական եկեղեցին, տեղում գտնվող ադրբեջանցի ոստիկանն ասում է, որ այն ոչնչացվել է պատերազմի ժամանակ: Սակայն Ֆիշերը նրան հակադարձում է՝ պնդելով, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում կառույցը չէր կարող ոչնչացվել, քանի որ համացանցում տարածվել է ադբեջանցիների մասնակցությամբ տեսանյութ, որն արվել է այն ժամանակ, երբ Մեխակավանն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել: Տեսանյութում երևում է, որ եկեղեցին կանգուն է և ադբեջանցիները կանգնած են դրա գմբեթի վրա:
Ռեպորտաժի մյուսն մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում.










