Ամերիկացի զույգը 560 000 դոլարով շքեղ տուն է գնել, սակայն նախկին սեփականատերն արդեն մեկ տարի հրաժարվում է հեռանալ տնից (լուսանկարներ, տեսանյութ)

17:16 • 25.03.21

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող զույգի կյանքն իսկական մղձավանջի է վերածվել․ անցյալ տարի գնած տան նախկին սեփականատերն արդեն մի տարի է՝ հրաժարվում հեռանալ տնից։

2020 թվականի հունվարի 31-ին զույգը Կալիֆոռնիայի Ռիվերսայդ քաղաքում 560 000 դոլարով 4-սենյականոց շքեղ տուն է գնել, սակայն պայմանագիրը կնքելուց հետո նախկին սեփականատերը հրաժարվում է հանձնել բանալիները և հեռանալ։

«Տունն ամբողջությամբ պատկանում է մեզ։ Դա մեր տունն է, և այդ ամենը գրված է պայմանագրում, ամեն ինչ օրինական է»,- FOX11-ին ասել է Մայլզ Ալբերտը:

Առանձնատունը զույգին վաճառած անշարժ գույքի գործակալը լրագրողներին պատմել է, որ նախկին սեփականատերն անցյալ տարի զանգահարել է իրեն և խնդրել տան համար երկու շաբաթում գնորդ գտնել և դրա համար կանխիկ գումար վերցնել։

Զույգը տան մասին տեղեկանալով՝ օգտագործել է իր բոլոր խնայողությունները՝ գումարը նրան փոխանցելու համար, սակայն մինչ օրս չի կարողանում տեղափոխվել իր նոր տուն։

Fox 11-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում սա նմանօրինակ առաջին դեպք չէ։ Փաստաբան Դենիս Բլոքը հայտնել է, որ այս տարի դատարանում են հայտնվել 7-8 նմանատիպ գործ։

Couple Buys SoCal Dream Home, But Seller Refuses to Move Out in Covid  Eviction Moratorium LoopholeCouple Can't Move Into Their New Home Because Its Previous Owner Won't Leave