«Սա անհավանական ողբերգություն է». Բիլ Գեյթսը հայտնել է՝ երբ աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին

13:03 • 25.03.21

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շնորհիվ աշխարհը մինչև 2022 թվականի ավարտը կկարողանա լիովին վերադառնալ բնականոն կյանքին, լեհական Gazeta Wyborcza թերթին և TVN24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, փոխանցում է Reuters-ը։

«Սա անհավանական ողբերգություն է։ 2022 թվականի վերջին մենք նոր կկարողանանք լիովին վերադառնալ բնականոն կյանքին»,- ասել է Գեյսը՝ հավելելով, որ «միակ լավ նորությունը պատվաստանյութերի հասանելիությունն է»։

Գեյթսն իր բարեգործական հիմնադրամի միջոցով առնվազն 1,75 մլրդ դոլար է հատկացրել COVID-19 համավարակի դեմ գլոբալ պայքարի համար:

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսուվ վարակվածների թիվը գերազանցում է 125 472 365-ը, մահացել է 2 757 408 մարդ։