Հունաստանում կայացել է անկախության 200-ամյակին նվիրված ռազմական շքերթ (լուսանկարներ, տեսանյութ)

17:00 • 25.03.21

Աթենքում կայացել է Հունաստանի անկախության համար պայքարի 200-ամյակին նվիրված ռազմական շքերթ, հայտնում է Greek City Times-ը։

Անկախության համար պայքարի 200-ամյակի առթիվ այս օրերին Հունաստանի իշխանություններին շնորհավորական ուղերձներ են հղել բազմաթիվ երկրների ղեկավարներ, ինչպես նաև շատ երկրներում հայտնի հաստատությունները գունավորվել են Հունաստանի դրոշի գույներով։

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետևանքով  սահմանված արգելափակումները՝ շքերթը կայացել է միայն Աթենքում։ Շքերթի ընթացքում ներկայացվել է Հունաստանի տարբեր ժամանակների և տարածքների ռազմական համազգեստներ։

Ինչպես հայտնում է թերթը, ավելի վաղ՝ առավոտյան ժամը 08։00-ին Ակրոպոլիսում բարձրացվել է Հունաստանի դրոշը։ Դրոշի բարձրացման արարողությանը ներկա են գտնվել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Greek City Times-ը հայտնել է նաև, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, ով արարողությանը ներկա է գտնվել կնոջ՝ դքսուհ Կամիլայի հետ,  ասել է․ «Ես և կինս ուրախ ենք Հունաստան վերադառնալու առթիվ, որը երկար ժամանակ մեր սրտում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։ Ամեն ինչից անկախ Հունաստանն իմ պապի հայրենիքն է»։

Athensparelasi__1_parelasi__2_239633372396334852692785269357526934923964900239648982396489923964901eparsi-1821-arthro"Greece has long held the most special place in my heart," says Prince Charles