Թրամփը նոր սոցիալական ցանցի ստեղծման նպատակով բանակցություններ է վարում հավելվածների ներկայացուցիչների հետ․ Axios
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սեփական սոցիալական ցանցը ստեղծելու նպատակով բանակցություններ է վարում քիչ հայտնի հավելվածների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պորտալի տեղեկություններով՝ Թրամփը դեռ չի որոշել՝ որ հարթակի հետ կհամագործակցի։
«Դա կարող է լինել մի քանի ընկերությունից որևէ մեկը, այս շաբաթ ևս մի քանի հանդիպում է նախատեսված»,- նշել են աղբյուրները:
Հաղորդվում է, որ Թրամփի հետաքրքրությանն արժանացած հավելվածներից մեկը FreeSpace հարթակն է։ App Store-ում և Google Play Store-ում այն հայտնվել է 2021 թվականի փետրվարի 1-ին։ Այս պահին այն ներբեռնել է 20 հազար մարդ։ FreeSpace-ի ներկայացուցիչները չեն պատասխանել Axios-ի՝ ԱՄՆ նախկին նախագահի հետ հնարավոր համագործակցության մասին հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին։
Մարտի 21-ին Թրամփի ներկայացուցիչ Ջեյսոն Միլերը Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ նախկին նախագահը սոցիալական ցանց կվերադառնա երկու կամ երեք ամիս անց և գրառումներ կկատարի սեփական հարթակում: Ավելի ուշ Թրամփը հաստատել էր այդ մտադրությունը։
Հիշեցնենք, որ Facebook-ը և Twitter-ը Թրամփի օգտահաշիվն արգելափակվել էին ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման վերջին շաբաթներին՝ Թրամփի աջակիցների կողմից Կոնգրեսի շենքի գրոհից հետո։










