Կառավարությունը 24,7 մլն դրամով վաճառքի կհանի ԱԱԾ-ին ամրացված LEXUS մակնիշի ավտոմեքենան

10:44 • 25.03.21

Կառավարությունը պատրաստվում է աճուրդի հանել ՀՀ ԱԱԾ-ին ամրացված «LEXUS LX 570» (ԼԵՔՍՈՒԶ LX 570) մակնիշի, 132 UU 01 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը։ Որոշումը կընդունվի կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

2020 թ․-ի դեկտեմբերի 18-ի դրությամբ ավտոմեքենայի գնահատված արժեքը կազմել է 24 707 000 ՀՀ դրամ:

Ավտոմեքենայի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, այսինքն՝ 24,7 մլն դրամ։