Իտալիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 21 հազար մարդ. RT

01:58 • 25.03.21

Իտալիայում վերջին 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 21 267 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ Covid-19-ով վարակված անձանց ընդհանուր թիվն Իտալիայում գերազանցել է 3 միլիոնը՝ հասնելով 3 440 862-ի: 

Երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված 460 մարդ: Այս ցուցանիշը ընդհանուր առմամբ 106 339 է: