Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1429 նոր դեպք

17:36 • 25.03.21

Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1429 դեպք, առողջացել է 548-ը, մահացել՝ 17-ը, հայտնում է minval.az-ը՝ հղում տալով նախարարների գրասենյակին կից գործող շտաբի տարածած հաղորդագրությանը։

Մինչ օրս Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 250 921 դեպք, ապաքինվել է 234 382, մահացել՝ 3421 մարդ։ Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի հայտնաբերման համար վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 8760 թեստ: