Ես ծնողներ գիտեմ, որ դեռ ԴՆԹ չեն հանձնել, իրենց նորից խնդրում, հորդորում եմ, գնացեք, էդ ԴՆԹ-ն հանձնեք, ումը որ չի համընկել ոչ մեկի հետ, տվյալները փոխանցում են հակառակորդին. Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
Ես անձամբ չեմ ստուգել, բայց կարծում եմ, որ «Սպայկայի» ֆուռերում մարմիններ կան, հենց այնպես այնտեղ կանգնած չեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը:
«Նախ էնտեղ մարմիններ կան, որ ԴՆԹ-ն արվել է, բայց ոչ մեկի հետ չի համընկել, դե ինչ պետք է անեն: Ես ծնողներ գիտեմ, որ առ էսօր ԴՆԹ չեն հանձնել, իրենց նորից խնդրում, հորդորում եմ, գնացեք, էդ ԴՆԹ-ն հանձնեք, չեմ ուզում, որ էդ վատ լուրը լսեք, բայց ումը որ չի համընկել ոչ մեկի հետ, փոխանցում են հակառակորդին տվյալները: Նրանք էլ պետք է ստուգեն, որ փոխանակում անեն: Այնպես որ գնացեք անպայման հանձնեք էդ ԴՆԹ-ն, եթե թուրքերին էլ չեղավ եղբայրական գերեզմանում են թաղելու»,-ասաց նա:
Արսեն Ղուկասյանի խոսքով՝ մոտ 150 չճանաչված մարմին կա:
Ինչ վերաբերում է Շուշի-Կարմիր Շուկա ճանապարհին, ապա ըստ Ղուկասյանի՝ ճանապարհը թուրքերին չի հանձնվելու, այլ՝ «երկու կողմից էլ պոստերը հետ են քաշվում, և՛ մենք ենք հետ քաշում մեր պոստերը, և՛ հակառակորդն է հետ քաշում… և ճանապարհը հսկվելու է ռուս խաղաղապահների կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում:










