Կառավարության նիստի օրակարգում էր նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը (տեսանյութ)

11:01 • 25.03.21

Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 34 հարց է։ Ներառված են Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սերոբ Նորայրի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին, «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու համար համաձայնություն տալու և գույքը պետական գույքի կազմից հանելու մասին հարցեր և այլ հարցեր։