Այնպես չէ, որ Սասուն Միքայելյանի գոյությունը տվեց ինձ մարզպետ նշանակվելու հնարավորություն. Մեսրոպ Մեսրոպյան (տեսանյութ)
Ես 20 տարվա իմ գործունեության ընթացքում եղել եմ Մեսրոպ Մեսրոպյանը և իմ մարզպետ նշանակվելու գործում Սասուն Միքայելյանը որևէ առնչություն չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Սասուն Միքայելյանը:
«Ես Սասուն Միքայելյանի ընկերն էի նաև 2007 թվականին, երբ այդ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների կողմից հալածվում էր, իսկ ես այդ ժամանակ ևս Սասուն Միքայելյանի ընկերն էի, բայց դա կապ չունի, քանի որ ես իմ ապրած տարիների ընթացքում եղել եմ Մեսրոպ Մեսրոպյանը և ունեցել եմ իմ մասնագիտական և քաղաքական կենսագրությունը»,- ասաց Մեսրոպյանը:
Կոտայքի մարզպետը նաև նշեց՝ ինքնուրույն ձեռք է բերել իր պաշտոնը՝ երկար տարիների աշխատանքի շնորհիվ:
«Այնպես չէ, որ Սասուն Միքայելյանի գոյությունը տվեց ինձ մարզպետ նշանակվելու հնարավորություն: Ես պատից չեմ ընկել, ինձ լավ են ճանաչում, և ես ակտիվ քաղաքականություն եմ վարում առավել քան 20 տարի»,-նշեց մարզպետը:










