Իսրայելի բանակն առցանց քարտեզ է հրապարակել, որում պատահաբար գաղտնազերծել է գաղտնի ռազմակայանների գտնվելու վայրերը (լուսանկար)
Իսրայելի ռազմական ստորաբաժանումներից մեկը վերջերս իր կայքում տեղադրել է մի քարտեզ, որում նշված են երկրի ռազմաբազաների մեծ մասի ճշգրիտ տեղակայման վայրերը, այդ թվում ՝այն բազաները, որոնց մասին բանակը սովորաբար լռում է:
Իսրայելի պաշտպանության ուժերի թիկունքի հրամանատարությունը հեռացրել է տեղեկատվությունն այն բանից հետո, երբ Haaretz-ն այդ մասին հարց է ուղղել գերատեսչությանը:
Նշվում է՝ քարտեզը հրապարակվել է Ազգային արտակարգ իրավիճակների պորտալում՝ որպես հրամանատարության ներգրավվածության մաս պետության կողմից կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Քարտեզում երևում են ոչ միայն երկրի բնակելի համայնքներում տեղակայված COVID-19 թեստավորման կենտրոնները, այլև Իսրայելի պաշտպանության բանակի օբյեկտները, ներառյալ հրեական պետության ռազմաօդային ուժերի և ռազմական հետախուզության բազաները:
Քարտեզի մանրամասնության մակարդակը հնարավորություն է տվել ոչ միայն պարզել այդ ռազմաբազաների գտնվելու վայրը, այլ նաև դրանց ճշգրիտ տեղադրությունը: Հենակետերի անունները նույնպես տեղ են գտել քարտեզի վրա:
Իսրայելի թիկունքի հրամանատարության մամուլի խոսնակը Haaretz-ի հետ զրույցում հաստատել է, որ «տեղեկատվությունը հրապարակվել է սխալմամբ, և որ այն արդեն հեռացվել է կայքից»:











