ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակումը Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում. Պեսկով

16:20 • 25.03.21

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռային արձակման հետ կապված վտանգ չի տեսնում Ռուսաստանի անվտանգության համար: Այս մասին գրում է Независимая Газета պարբերականը:

«Ոչ, այդ փորձարկումները Ռուսաստանի համար վտանգ չեն ներկայացնում»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն անցյալ տարվա մարտի 29-ից ի վեր առաջին անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել: Կառավարության ղեկավարը Փհենյանի այս գործողությունները անվանել է սպառնալիք Ճապոնիայի և տարածաշրջանի անվտանգության համար: Վարչապետը նշել է, որ նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: