Նյու Յորքում ցանկանում են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը

11:31 • 25.03.21

ԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները պատրաստվում են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը: Այս մասին տեղեկացնում է New York Post-ը:

Ներկայում կանեփի օգտագործումն այս նահանգում թույլատրվում է միայն բժշկական նպատակներով:

Մարիխուանան թույլատրելու մասին օրինագիծը ցանկանում են քննարկել արդեն հաջորդ շաբաթ:

Առաջարկվում է 21 տարեկանից բարձր բնակիչներին թույլատրել իրենց մոտ պահել ոչ ավելի, քան 85 գրամ կանեփ, իսկ 2022 թվականի դեկտեմբերից խանութներում թույլատրել մարիխուանայի պաշտոնական վաճառքը: