Pfizer հակակորոնավիրուսային պատվաստանյութն արդեն առաքվել է Վրաստան
Pfizer հակակորոնավիրուսային պատվաստանյութն արդեն Վրաստանում է: Պատվաստանյութն առաքող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Վրաստանը Pfizer պատվաստանյութը ստացել է ԱՄՆ-ից: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:
Բժշկական անձնակազմի հետ բոլոր այն անձինք, որոնց համակարգող խորհուրդը թույլտվություն է տվել, կկարողանան պատվաստել այս պատվաստանյութով: Մասնավորապես, բժշկական անձնակազմի հետ պատվաստանյութը հասանելի կլինի 65 տարեկանից բարձր մարդկանց համար, նրանք հնարավորություն կունենան ընտրություն կատարել AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի միջև:
AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները Վրաստանում սկսվել են մարտի 15-ից:










