Անհայտ անձինք կոտրել են Նոր Նորքի Սբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը. Ոստիկանություն
Անհայտ անձինք կոտրել են Նոր Նորքի Սբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը և գողացել են արձանի մի մասը: Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Գաբրիելյանը փոխանցեց, որ հաղորդում են ստացել Նոր Նորքի Ոստիկանության բաժնում. «Այս պահին Նոր Նորքի Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում»:
Նշենք, որ Լրագրողի արձանը Հայաստանում բացվել էր 2014 թվականին:










