Սուեզի ջրանցքով երթևեկությունը լիովին դադարեցված Է ծանծաղուտից նավը հանելու գործողության պատճառով
Սուեզի ջրանցքով երթևեկությունը երկու ուղղություններով լիովին դադարեցված Է հունի լայնքով անշարժ մնացած բեռնարկղանավը ծանծաղուտից հանելու գործողության իրականացման պատճառով:
Մարտի 25-ին այդ մասին հայտնել Է ջրանցքի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Սաուֆաթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ջրանցքով երթևեկությունը ժամանակավորապես լիովին դադարեցված Է»,- ասված Է նրա հայտարարության մեջ:










