Թաիլանդը ներկայացրել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկիր մուտք գործելու պայմանները
Զբոսաշրջիկների սիրելի կղզիներից՝ թաիլանդական Պխուկետի և Կոհ Սամուիի իշխանությունները մանրամասնել են նախնական պայմանները, որոնց պահպանման դեպքում կղզիները պատրաստ են ընդունել օտարերկրյա հյուրերին, հայտնում է ATOR-ը:
Նշվում է՝ հանգստավայրերը նախատեսում են հուլիսից վերսկսել օտարերկրացիների ընդունելությունը: Պխուկետի իշխանություններն ապավինում են տեղի բնակչության և ներգնա զբոսաշրջիկների պատվաստմանը, որի շնորհիվ հնարավոր կդառնա հանգստի անվտանգ կազմակերպումը:
Նախկինում ենթադրվում էր, որ կղզին կբացվի հոկտեմբերի 1-ից՝ առանց օտարերկրացիների համար պարտադիր կարանտինի: Այնուամենայնիվ, այժմ տեղի իշխանությունների մտափոխվել են: Մասնավորապես, նրանք նախապատրաստել են Phuket Tourism Sandbox ծրագիրը, որի շրջանակներում COVID-19-ի դեմ պատվաստված օտարերկրացիները կկարողանան երկիր ժամանել արդեն հուլիսին՝ առանց ինքնամեկուսացման անհրաժեշտության:
Կղզիներ մուտք գործելու համար հյուրերը պետք է ներկայացնեն պատվաստման վկայագիր կամ անձնագիր կամ էլ IATA TravelPass, ինչպես նաև անցնեն ՊՇՌ թեստավորում օդանավակայանում և ակտիվացնեն ThailandPlus ծրագիրը:
Թաիլանդական ծրագրի հաջողությունը, որը աջակցություն է ստացել երկրի զբոսաշրջության վարչությունից, կախված է կղզու բնակիչների պատվաստման արագությունից: Մինչև հուլիս ամիսը նախատեսվում է պատվաստել կես միլիոն մարդու, ինչը ընդհանուր բնակչության մոտ 70 տոկոսը:










