Սուեզի ջրանցքի բացման գործողությունը կտևի առնվազն մինչև մարտի 31-ը. Bloomberg
Սուեզի ջրանցքով երթևեկության վերականգնման գործողությունը կտևի առնվազն մինչև հաջորդ չորեքշաբթի: Մարտի 26-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ բեռնարկղանավը ծանծաղուտից հանելու համար կպահանջվի մեծ ծավալի ավազ հեռացնել:
Սուեզի ջրանցքի վարչության՝ մարտի լույս 26-ի գիշերը տարածված հայտարարության մեջ ասված Է մինչև 20 հազար խորանարդ մետր ավազ հեռացնելու անհրաժեշտության մասին:
Ինչպես նշում Է գործակալությունը, սկզբնապես սպասվում Էր, որ փրկարարական միջոցառումները կտևեն շուրջ երեք օր:
Սուեզի ջրանցքով Է անցնում բեռնափոխադրումների համաշխարհային հոսքի 12 տոկոսը, այն նաև նավթի համաշխարհային լցանավային փոխադրումների առավել բեռնված ջրային մայրուղիներից մեկն Է:










