Ավտոբուսի վթարի հետևանքով Բանգլադեշում առնվազն 17 մարդ է զոհվել

15:52 • 26.03.21

Բանգլադեշում առնվազն 17 մարդ Է զոհվել ավտոբուսի և միկրավտոբուսի ճակատային բախման հետևանքով:

Մարտի 26-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ այդ տվյալների՝ վթարը տեղի Է ունեցել Ռաջաշահի քաղաքում: Ճանապարհա-տրանսպորտային պատահարի պատճառների մասին չի հաղորդվում, կատարվում Է հետաքննություն: