Արքայազն Չարլզը պարգևատրվել է Աթենքի Պատվո ոսկե շքանշանով և նշել, որ «շատ հուզված է» այդ կապակցությամբ (լուսանկարներ)
Հունաստանի իշխանություններն արքայազն Չարլզին պարգևատրել են Աթենքի Պատվո ոսկե շքանշանով, ինչի կապակցությամբ թագաժառանգը «շատ հուզված է», հայտնում է Greek City Times թերթը։
Հայտնի է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և կինը՝ Քորնուելի դքսուհի Կամիլան, երկօրյա այցով մեկնել էին Աթենք՝ Հունաստանի անկախության պայքարի 200-ամյակին նվիրված ռազմական շքերթին մասնակցելու համար։
Արքայական զույգը մասնակցել է ռազմական շքերթին և արքայազնը ծաղկեպսակ է խոնարհել Աթենքի Սինտագմա հրապարակի անհայտ զինվորի շիրիմին։
Միջոցառումից հետո արքայական զույգը հյուրընկալվել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի և նրա ամուսնու առանձնատանը՝ թեյախմության արարողությանը մասնակցելու համար։ Արքայազնը Հունաստանի նախագահին հայտնել է, որ իրենք զգացված են Անկախության համար պայքարի 200-ամյակի միջոցառումներին հրավիրվելու կապակցությամբ։
Ավելի ուշ Աթենքի քաղաքապետարանում քաղաքապետ Կոստաս Բակոյանիսն արքայազն Չարլզին պարգևատրել է Աթենքի Պատվո ոսկե շքանշանով, որը գնահատվել է արքայազնի կողմից և նա նշել է, որ «շատ հուզված է» և սիրով կկրի այն։
Հիշեցնենք, որ Հունաստանում կայացել է Անկախության համար պայքարի 200-ամյակին նվիրված շքերթը, որի ընթացքում ներկայացվել է Հունաստանի տարբեր ժամանակների և տարածքների ռազմական համազգեստներ։ Ավելի վաղ՝ առավոտյան ժամը 08։00-ին Ակրոպոլիսում բարձրացվել էր Հունաստանի դրոշը։ Դրոշի բարձրացման արարողությանը ներկա են գտնվել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Greek City Times-ը հայտնել էր նաև, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, ով արարողությանը ներկա էր գտնվել կնոջ՝ դքսուհ Կամիլայի հետ, ասել էր․ «Ես և կինս ուրախ ենք Հունաստան վերադառնալու առթիվ, որը երկար ժամանակ մեր սրտում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։ Ամեն ինչից անկախ Հունաստանն իմ պապի հայրենիքն է»։
Նշենք, որ արքայական զույգն արդեն վերադարձել է Մեծ Բրիտանիա։










