Նոր Զելանդիան վիժելու կամ երեխայի մահացած ծնվելու դեպքում ամուսիններին վճարովի արձակուրդ կտրամադրի
Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ ամուսինները կարող են արձակուրդ վերցնել՝ կնոջ վիժելու կամ երեխայի մահացած ծնվելու դեպքում։
Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։
Ըստ օրինագծի՝ ամուսինները կարող են եռօրյա վճարովի արձակուրդ վերցնել՝ կնոջ վիժելու կամ երեխայի մահացած ծնվելու դեպքում, սակայն այս արտոնությունը չի տարածվում հղիության արհեստական ընդհատման դեպքերի վրա։
Ըստ օրինագծի հեղինակի, Նոր Զելանդիայում տարեկան մոտ 20 հազար կին կորցնում է երեխային՝ վիժման կամ երեխայի մահացած ծնված լինելու պատճառով։










